18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՕԵԿ-ի հնաբնակներն ընդդեմ նորագիրների

Henaran.am-ի տեղեկություններով, “Օրինաց երկիր” կուսակցությունում նորից իրարանցում է: ՕԵԿ-ի հնաբնակները չեն կարողանում ընդունել այն փաստը, որ նորելուկ կուսակցականները պաշտոն են ստանում: Այս մասին նրանք բողոքել են նախագահ Արթուր Բաղդասարյանին:

“Եթե արտասահմանում են սովորել, չի նշանակում, որ անհրաժեշտ փորձ ունեն կառավարման ոլորտում աշխատելու”,-ասել են Արթուր Բաղդասարյանին նրանք, ոչոնց վերջինս տարիներ շարունակ գործ է խոստացել, բայց չի աջակցել:

Բաղդասարյանը, սակայն թիմակիցներին հանգստացրել է` ասելով, որ “ուսյալ եւ երիտասարդ” կադրերը պետք է առաջ գնան եւ դա ՕԵԿ-ի համար “պրիստիժ” է:

Հիշեցնենք, որ վերջերս  Ներսես Զուլոյանը նշանակվել է առողջապահության նախարարության “Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ”-ի (ԾԻԳ) տնօրենի պաշտոնակատար  , իսկ Դավիթ Կարապետյանը՝ ՀՀ սփյուռքի փոխնախարար: Վերջիներս ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում էին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ