09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Նախագահը մասնակցեց Բերքի եւ Գինու տոն-փառատոնին

Ավարտվել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց Ձորի մարզ: Ջերմուկ քաղաքում Գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ նիստին մասնակցելուց հետո, Հանրապետության ղեկավարն այցելել է Արենի համայնք, ներկա գտնվել այստեղ ավանդաբար կազմակերպվող “Բերքի տոնին” եւ “Գինու փառատոնին”:

Մարզի մեկ այլ՝ սահմանամերձ Խաչիկ համայնքում նախագահն այցելել է Աբրահամյանների բազմանդամ ընտանիքի համար կառուցվող տան շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին, ընկուզենի տնկել տան բակում:

Նախագահը մասնակցել է նաեւ Խաչիկ համայնքի հիմնանորոգված միջնակարգ դպրոցի բացման արարողությանը:

Սերժ Սարգսյանը դպրոցում շրջայցի ժամանակ ծանոթացել է իրականացված աշխատանքների որակին, կրթական այս հաստատության եւ անցյալ տարի դպրոցում հիմնված նախակրթարանի պայմաններին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ