21 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Վթար Խանջյան փողոցում. վարորդը մահացել է

 Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, հոկտեմբերի 8-ին ժամը 06.56-ին, տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Խանջյան փողոցի թիվ 39 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կա զոհ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են “Մերսեդես” մակնիշի 13 ՏՏ 744 պետհամարանիշի եւ “Գրանդ չերոկի” մակնիշի 33 SP 023 պետհամարանիշի ավտոմեքենաները, այնուհետեւ “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենան բախվել է Խանջյան փողոցի թիվ 37 շենքի պատին, ինչի հետեւանքով “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ