10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Սիրիացի երիտասարդներն իրենց աջակցությունն են հայտնել կառավարական բանակին

Սիրիական Հոմս քաղաքում երիտասարդական ցույց է տեղի ունեցել` ի աջակցություն երկրի կառավարական բանակի:

Ինչպես հաղորդում է սիրիական պետական “ՍԱՆԱ” գործակալությունը, ցույցի մասնակիցները հավաքվել են “Ալ-Բաաս” համալսարանի մոտ եւ ուղղվել դեպի Ան-Նուսխա հրապարակ: Նրանք դրոշներ եւ պաստառներ են պահել` կառավարական բանակին աջակցող եւ ահաբեկիչներին դատապարտող լոզունգներով: Ցուցարարները վերահաստատել են, որ սատարում են զինծառայողներին, որոնք վերականգնում են անվտանգությունը երկրի տարածքում:

Հոմսի նահանգապետը նշել է, որ բողոքի ակցիային մասնակցել են տարբեր հավատքների դավանող բնակիչներ, ինչը վկայում է այն մասին, որ Հոմսը Սիրիայի սիրտն է: ”Ահաբեկիչները մտադիր էին այն ահաբեկչությունների եւ ավերածությունների մայրաքաղաքի վերածել, սակայն Հոմսի բնակիչները կարողացան պահել իրենց պատիվը”,-հատարարել է նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ