«Թարգե’ք»
Վախենամ Կարեն Կարապետյանի «շռնդալից» մուտքին մոտ ապագայում հետևի ավելի շռնդալից ֆիասկո: Հայտնի փաստ է, լավ երգելու համար անհրաժեշտ է նոտան ցածրից վերցնել, բարձրից սկսելիս:
Ի՞նչ ա նշանակում՝ կխնդրեմ խիստ պատժեք: Ու բոլորին:
Երբ դուք բարձր ամբիոնից արդեն իսկ հայտարարել եք, որ բարենպաստ միջավայր եք ստեղծում ներդրողի ու բիզնեսի համար, ի՞նչ ա նշանակում՝ հանձնարարում եմ խիստ պատժել: Ցանկացած կամայականություն, անգամ արդարամիտ (կամ այդպիսին թվացող) կամայականություն մեծ խաչ է միջավայրի բարենպաստության վրա: Ոչ մի նորմալ բիզնեսմեն լուրջ չի վերաբերել ու չի վերաբերելու էն երկրին, որտեղ վարչապետը կամ մեկ այլ պաշտոնյա պատիժն ու խրախուսանքը կամայականորեն ա կիրառում: Թարգեք:
Օրենքը նախատեսո՞ւմ ա պատիժ, թող համապատասխան մարմինները պատժեն: Առանց ձեր հանձնարարության: Պարզապես: Որովհետև դա իրենց գործառույթն է: Ու ցանկալի է՝ առանց աղմուկի, կամ հավելյալ PR-ի: Եթե օրենքը չի նախատեսում պատիժ, կամ դաշտը կարգավորված չի, ուրեմն՝ ոչ մեկին էլ պատժելու կարիք չկա: Մտածեք ու արագ կանոնակարգեք դաշտը:
Պոպուլիզմի էս չափաքանակի մնալու դեպքում, հանրային հիասթափությունը կգահավիժի ճիշտ այնպես, ինչպես բարձր վերցված նոտան է կտրում շնչառությունը, իսկ դուք այդ ժամանակ, միգուցե, Մոսկվայում թեյ խմելուց կլինեք»։
Դավիթ Ֆիդանյան