Վերադառնան, որ ի՞նչ անեն
Ըստ որոշ քաղաքական վերլուծաբանների եւ մամուլում շրջանառվող հրապարակումների՝ իշխանություններից նեղացածները՝ պաշտոններից զրկվածները պատրաստվում են միավորվել ու նոր ուժ կազմել՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ:
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը այս լուրերի ճշմարտացիությունը հավանական է համարում:
«Նեղացածներ, իհարկե, կան: Միանշանակ կան այնպիսիք, ովքեր ուզում են միշտ իշխանության մեջ լինել: Նրանք սովոր են ռեսուրսներ ու ֆոնդեր տնօրինել, վճիռներ կայացնել: Հիմա էլ դժգոհ են, որ վատ աշխատելու, երկիրը կործանման տանելու համար աշխատանքից հեռացվել են: Այդպիսի մարդիկ ցածր, կենցաղային մակարդակի մտածողություն ունեն: Ուզում են վերադառնալ, վրեժ լուծել: Նրանք ռևանշիստներ են», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազատ Արշակյանը՝ ընդգծելով՝
հնարավոր է, որ այդ ռևանշիստները մոբիլիզացվեն նախկին նախագահների կողմից:
Մեր հարցին` «ռևանշիստներն» ումի՞ց են ուզում վրեժ լուծել, Ազատ Արշակյանը պատասխանեց. «Իրենց իշխանությունից հեռացնողներից, հասարակությունից, ինձնից, Ձեզնից…»: