14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Երևանի քաղաքապետարանի Նար-Դոսի անվան դպրոցում բացվել է սիրիական ծրագրով հիմնական հանրակրթական դպրոց

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի   աջակցությամբ և “Կիլիկյան Բարեսիրական Միության” հովանավորությամբ Երևանի Նար-Դոսի անվան  թիվ 14 դպրոցում  սիրիահայ երեխաների համար, սիրիական  ծրագրով կազմավորված հիմնական հանրակրթական դպրոցի բացմանը:

“Կիլիկյան”  դպրոցում կրթություն կստանան 1–9 րդ դասարանների սիրիահայ աշակերտներ, որոնց թիվն այսօր արդեն հասնում է 220-ի:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, վստահեցրել է, որ այսուհետ նույնպես քաղաքապետարանն անելու է հնարավորը, որպեսզի սիրիահայ ընտանիքները Երևանում իրենց զգան հարմարավետ. “Այսօր արդեն ավելի քան 200 սիրիահայ երեխա կհաճախի նորաբաց այս դպրոցը: Քաղաքապետարանը առաջին իսկ օրից եղել է սիրիահայ ընտանիքների կողքին և շարունակելու է իր լիազորությունների շրջանակում օժանդակել այդ ընտանիքներին: Երևանի ավագանու որոշմամբ մենք լուծեցինք նաև նախադպրոցական տարիքի սիրիահայ երեխաների կրթության խնդիրը, որի շրջանակում այսօր 58 երեխա արդեն իսկ անվճար հաճախում է մանկապարտեզ”,-նշել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը շրջել է դասասենյակներում, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին, զրուցել երեխաների և նրանց ծնողների հետ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ