05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հերմինե Նաղդալյանը հրաժեշտ տվեց ԵԽԽՎ-ին

“Ես ավարտում եմ իմ աշխատանքը ԵԽ-ում: Շուրջ տասը տարի աշխատել եմ այս զեկույցի վրա”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ , ՀՀԿ-ական  Հերմինե Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանի` ԱԺ փոխնախագահ դառնալով պայմանավորված, պատվիրակության կազմում նրան կփոխարինի ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանը:

Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ պատվիրակության կազմում  ներկայացրել է իր վերջին զեկույցը` “Սոցիալական արդարության վերականգնումը ֆինանսական գործարքների խախտման միջոցով” թեմայով, որ հիման վրա ԵԽԽՎ-ն բանաձեւ է ընդունել:

Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը խոսելով զեկույցից, նկատեց, որ եվրոպական աջ քաղաքական ուժերը ԵԽԽՎ եկել էին պայքարելու զեկույցի եւ դրանով պայմանավորված բանաձեւի դեմ. ”Արդյունքները ապշեցուցիչ էր հօգուտ զեկուցողի, նման թեժ քննարկում ԵԽԽՎ-ում տնտեսական հարցերի հետ կապված ես չեմ հիշում”,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Իսկ պատվիրակության մյուս անդամը` “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ եվրոպացի պատգամավորները խանդով են վերաբերվում, երբ փոքր երկրի ներկայացուցչի զեկույցի հիման վրա բանաձեւ է ընդունվում: Փոստանջյանն ասաց, որ տիկին Նաղդալյանի զեկույցի ընթացքում մեծ հպարտություն է ապրել. “Մենք  ոգեւորված էինք, որ մեր պատվիրակության անդամի զեկույցը անցավ եւ որ ՀՀ-ն էր այդ զեկույցի հեղինակը, որը արդարության խնդիր էր բարձրացնում”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ