04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Առանց Ծառուկյանի չի լինում. նախարարը մեկնաբանեց /վիդեո/

ՀՀ սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մտահոգված է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի արդյունքներով:Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ  ֆուտբոլի մասնագետների մասնակցությամբ տեղի են ունենալու քննարկումներ, որպեսզի հասկանալի լինի բուն խնդիրը:

«Արդյունքները մտահոգում են եւ ոչ բավարար են, բնականաբար: Խնդիրները բազմազան են, յուրաքանչյուր խնդիր, որ սկսում է  մտահոգել, մենք զբաղվում ենք դրանցով: Քննարկումներ ենք սկսելու, կհրավիրենք ֆուտբոլի մասնագետների»,-նշեց  նախարարը:

Լրագրողի հարցին` արդյոք Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցները սպրոտի ոլորտում ներգրավվում են, նախարարաը պատասխանեց, որ հենց այդ անձնական միջոցների շնորհիվ է, որ հայ մարզիկները հաջողություններ են գրանցում. «Պարոն Ծառուկյանի անձնական միջոցները 2006 թվականից ներգրավված են եւ այն բարձր արդյունքները, որոնք մեր մարզիկները ստանում են հիմնականում նաեւ այդ անձնական միջոցների շնորհիվ է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ