Գեղեցիկ միջոցառումներ են և ընդամենը. քաղաքագետ (վիդեո)
«Նրանք, ովքեր կարող էին ներդրումներ անել Հայաստանում, նրանք, ովքեր եղել են ներդրողներ Հայաստանում, աստիճանաբար հեռանում են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը` խոսելով Նյու Յորքում ընթացող «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ից ակնկալվող արդյունքների մասին, որին մասնակցում է նաև նախագահ Սերժ Սարգսյանը: «Երբ ունես մոնոպոլացված տնտեսություն, և չկա ազատ մրցացություն, երբ տնտեսության ծավալներն անընդհատ նվազում են, ներդրումն ակնկալելն ու սպասելը կամ ներդրողների վրա հույս դնելն անիմաստ է:
Գեղեցիկ միջոցառումներ են` հրաշալի, գեղեցիկ քաղաքներում անկացվող և ընդամենը»:
Հայկ Մարտիրոսյանը կարծում է` հայ-ամերիկյան հարաբերությունների վրա որևէ լուրջ կերպով սա չի կարող ազդել:
«Ես չեմ կարծում, որ ներկա իրավիճակում լուրջ ամերիկյան ներդրումներ կարող են լինել Հայաստանում և ոչ միայն ամերիկյան, նաև զելանդական ներդրումներ չեն կարող լինել Հայաստանում»,-նկատեց քաղաքագետը:
Մանրամասները` տեսանյութում: