14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

«Եթե ինձ հետ մի բան պատահի, Վիկտոր Դալլաքյանին չմեղադրեք» /վիդեո/

«Պարտադիր պայման չէ քաղաքական դաշտ մտնելու համար անբարոյականություն ցուցաբերել»,- այսօր` «Հենարան»  մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով Վիկտոր Դալլաքյանի երեկ հնչեցրած  հայտարարություններին:

«Առաջին անգամ չէ, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից եւ առաջին անգամ չէ, որ ընդդիմադիր քաղաքական ուժ է փորձում ձեւավորել: Միայն մի բան գիտեմ, որ ուրիշին մրոտելով, ցեխոտելով, ուրիշի հասցեին հայտարարություններ անելով դիվիդենտներ շահել: Սա առաջին եւ վերջին փորձը չէ իր կողմից: Ես չեմ ընդունում այդ ձեւաչափը, ոճը` քննադատելով նախագահին, հնչեցնելով անհիմն արտահայտություններ նրա հասցեին, փորձել դիվիդենտներ շահել: Ես ավելի շատ հակված եմ նրան, որ նա ցանկանում է դառնալ պատգամավոր»,-ընդգծեց Գագիկ Մելիքյանը հավելելով.«Հա չմոռանամ նաեւ ասել, որ եթե ինձ հետ մի բան պատահի, Վիկտոր Դալլաքյանին չմեղադրեք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ