16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայ հասարակությունը զարմացրել է Գերմանիայի դեսպանին

Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Ռայներ Մորելը զարմացած է, թե որքան բաց են հայաստանյան մարդիկ: ՛՛Կյանքը փողոցներում, ինչպես են իրենց դրևսորում հասարակական վայրերում, շատ լավ է՛՛,-ասաց դեսպանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նշեց, որ ինքը մայրաքաղաքից դուրս չի եղել, սակայն կարող է ասել, որ այստեղի հասարակությունն ավելի արևմտամետ է ու ժամանակակից, քան ինքը կարծում էր: ՛՛Մարդկային իրավունքների մանրամասներին շատ խորությամբ դեռ ծանոթ չեմ: Բայց առաջին տպավորթյունս գալով այստեղ, որ ստացա, այն էր, որ մարդիկ ապրում են այնպես, ինչպես ուզում են, ինչը շատ դրական է: Ինձ ավելի շատ հետաքրքրեց այն, որ մարդիկ ավելի արևմտյան են, քան ես կարծում էի՛՛,-ընդգծեց դեսպանը:

Հայաստանում Եվրոմիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեանը հավելեց, որ Հայաստանում մարդու իրավուքնների վերաբերյալ իրենց և հայկական իշխանության միջև շատ բաց երկխոսության է ծավալվել, ինչը շատ ողջունելի է: ՛՛Այսօր շատ կարևոր է իրավունքների երկխոսության ձևաչափը, որ տարին մեկ իրականցվում է: Ուրախ ենք համագործակցելու նաև քաղաքական բարեփոխումների համար՛՛,-եզրափակեց Տրայան Հրիսթեանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ