16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Չեն դավաճանի (վիդեո)

«Մենք հայտարարել ենք, որ աջակցում ենք Քրիստ Մարուքանին, ու մնացած ցուցակները հայտնի են, ու կտեսնեք արդյունքները»,-այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՎԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը՝ խոսելով երեկ արված հայտարարության մասին, թե իրենց կուսակցությունը՝ «Հայկական վերածնունդը» Վանաձորում սատարելու է «Լուավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին:

Հարցին, թե Facebook-յան տիրույթում, և ընդհանրապես հանրությունը ոգևորված է, որ ՀՀԿ-ն ի վերջո ընդդիմություն կդառնա գոնե մեկ խոշոր քաղաքում, և հնարավոր է սակայն վերջին պահի իրենց կուսացությունը այլ կերպ կքվեարկի ու դավաճանի ընդդիմությունն, ինչպես 2008-ին եղավ, նա պատասխանեց.

«Այն, որ հասարակությունը դրական է ընդունում 3 քաղաքալկան ուժերի միջև համաձայնության փաստը, ու որ վիրտուալ դաշտը աջակցություններով է լցված, միանշանակ է: Միանշանակ է նաև, որ մենք աջակցում ենք Քրիստ Մարուքյանին»: 2008 թվականի «մարտի 1»-ին իրեն կայացրած որոշման մասին, երբ ՕԵԿ-ը դարձավ կոալիցիոն գործընկեր իշխանությանը, Մհեր Շահգելդյանը շեշտեց՝ բազմիցս են ասել, իրենց այդ որոշումը պայմանավորված էր հասարակության շահերից, որ հնարավոր լինի խուսափել ավելի վատ հետևանքներից:

«Ինչ վերաբերում է  ներկայիս, մենք մեր մոտեցումը ֆիքսել ենք ու ասում ենք, որ պաշտպանում ու աջակցում ենք «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին, ու համագործակցության մեջ ենք նրանց հետ»:

Հարցին, թե իրենց ցուցակը կազմելուց տեղյակ էին, որ ցուցակի առաջին համար Արկադի Փելեշյանը քրեական հեղինակություն է, մականունավոր, նա պատասխանեց. «Մականունավոր չէ, ժողովրդական մարդ է ավելի շատ, մենք հանդիպել ենք քաղաքացիների հետ, ու նրանք սիրում են Արկադի Փելեշյանին, քանի որ միշտ կանգնել է մարդկանց կողքին, նրանց միշտ օգնել է, սա է Արկադի Փելեշյանի այն կերպարը, որ ընդունում են Վանաձորի քաղաքացիները»: Դիտարկմանը, որ Փելեշյանը նաև վերջին օրերին աղմկահարույց ծեծի դեպքին է խառնված, ՀՎԿ պատգամավորն արձագանքեց. «Այն, ինչ ներկայացվում է մամուլի միջոցներով առաջին օրերի ընթացքում, հետո պարզ դարձավ, որ չեն համապատասխանում իրականությանը»:

Ճշտող հարցին՝ ՀՎԿ-ի ավագանու բոլոր անդամներն են աջակցելու Քրիստ Մարուքյանին, նա ասաց. «Ինձ համար անհասկանալի է, մենք կուսակցական կարգով, բոլոր մոտեցումներով քվեարկելու ենք այնպես, ինչպես հայտարարել ենք, սա մեր մոտեցումներն են, և մենք կանգնած ենք ու անելու ենք ամեն ինչ մեր մոտեցումների համար»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ