04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հսկա տղուցս ինձ բերեցին չորս ոսկոր … սարսափելի պատմություն /վիդեո/

Արմեն Հովհաննիսյանը մի երազանք ուներ` հաղթանակ տոնելուց հետո մշտապես հաստատվել Բերդաձորում: Սակայն հաստատվեց Արցախյան պատերազմի հուշահամալիրում` Եռաբլուր պանթեոնում: Այսօր` մայիսի 9-ին հերոսի մայրը որդու կողքին է, նրա հետ է նշում հաղթանակի օրը:

Henaran.am –ի հետ զրույցում Արմենի մայրը` Լաուրա Խոջումյանը հիշեց  տղայի կարճատև կյանքից մանրամասներ: ” Արմենը չէր մտածում ամուսնանալու մասին, ասում էր` մամ գուցե զոհվեմ, չեմ ուզում որբեր թողնեմ”: 31 տարեկանում հերոսաբար կյանքից հեռացած Արմենի մորը այսօր մխիթարում է այն, որ որդին հասել է իր նպատակին:

” Որդուս անունով անվանակոչվել է Երևանի 194 դպրոցը: Ես էլ դրանով ուրախանում եմ, միշտ երեխեքը էստեղ են, հաճախ է հիշվում որդիս,ապրում է իր արածով”,-պամում է տիկին Լաուրան:

Հիշում է ուրիշի դարդով սգացող Արմենին. ” Մեր հարևանի փեսան զոհվել էր 1992 թվականին, եկանք Եռաբլուր, ինքն էլ իրա ընկերների հետ գերեզմանի կողքը կանգնած էր: Հսկա մարմինը առած էնպես էր փոքրացել, ասում եմ` Արմեն ջան, էս ինչի էս էտպես փոքրացել, ասում ա` մամ ջան ես ամաչում եմ, որ ես կամ, իրանք չկան”:

Պատերազմի թեժ կետ գնացող Արմենին սպարապետ` Վազգեն Սարգսյանն ասել է. “ Արմեն ջան, ուրախ եմ, որ դու էս այս տղաների հետ ես, ապահով եմ…”: Մայրը չկարողացավ առանց արցունքի հիշել որդու մահվան հանգամանքները. զոհվել է 1994 թվականին`Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մոտակայքում:

4 հոգով շրջափակման մեջ են ընկել, Արմենը չի ցանկացել հայտնվել թշնամու ձեռքերում: Մայրն ասում է, որ տղան նման դեպքի համար միշտ մոտը նռնակ էր պահում. “ Ինքը պայթեցրել է իրեն: Հսկա տղուցս ինձ բերեցին 4 ոսկոր ու մի բուռ հող, որի վրա էլ սգում եմ այսքան տարի, սգում ու հպարտանում … “:

Հերոս մոր հետ զրույցը Henaran.am –ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ