06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եղել է քաշքշուկ…քաղաքական պրոցեսներ են. վանաձորյան միջադեպի վերաբերյալ Բիշարյանի պարզաբանումը (վիդեո)

«Այնքան որքան տեղյակ ենք, այդքան մենք մեր հայտարարությունը արել ենք, որ եղել են քաշքշուկներ, որ ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչը իր հավատացյալների, այդ խմբի էլի, ընտրակաշառք են բաժանել, ու դրա հետ կապված, այդքանը»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՎԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն՝ անդրադառնալով Վանաձորում երեկ տեղի ունեցած աղմկահարույց դեպքին, երբ, ըստ լուրերի, «Հայկական վերածննդի» ավագանու ցուցակի առաջին համարը՝ Արկադի Փելեշյանը, ծեծի է ենթարկել Ավետարանչական եկեղեցու հոգևոր Հովիկ Ռաֆայել Գրիգորյանին:

Լուրերին, թե իրենց թեկնածուն հարբած է եղել, պատգամավորն արձագանքեց այսպես. «Դուք քանի որ 4-րդ իշխանություն եք ու քաղաքականության հետ առնչվող մարդիկ եք, հստակ պետք է նայեք, որ քաղաքական պրոցեսներ են, ու այս պահին ինչու է տեղի ունեցել նման բան, ում է պետք, քաշքշուկի արդյունքում ինչու են այդքան լուրը ուռճացնում, ում է ձեռնտու և ինչու են այդպես անում, եկեք այստեղից խոսենք, հետո նոր խոսենք մնացած բաների մասին»:

Դիտարկմանը, թե քաշքշոց չի եղել, այլ ծեծ, նույնիսկ տուժածը բժիշկների կարիքն է ունեցել, նա ասաց. «Նա հիվանդանոցում չէ, նա չի հոսպիտալացվել զանգահարեք հիվանդանոց»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ