16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հոգեւորականի ծեծի մեջ կասկածվող Արկադի Փելեշյանը հայտնաբերվել է

Քիչ առաջ Երեւանում ոստիկանությունը Երեւանում հայտնաբերել է Վանաձորում Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին ծեծի ենթարկելու մեծ կասկածվող Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանին: Նրան, հավանաբար, այս պահին տեղափոխում են Վանաձոր:

Այս դեպքի առնչությամբ, ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում ստացել է Հայ Ավետարանական եկեղեցու հովիվի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի մասին: ՀՀ  քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը նշել է , որ կատարվում է քննություն, նշանակվել  դատաբժշկական  փորձաքննություն:

Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր, որ երեկ՝ երեկոյան, «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ «Ական», դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ