12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

“Հայոց արծիվները” շնորհավորում են

Արժանապատի՜վ հայեր, Արիական ծագում ունեցող անպարտելի հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարում ծնված արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում  նահատակված և կենդանի հերոսների շնորհիվ ձեռք բերեց անկախ պետականություն և հիմք դրեց հայոց ազգային բանակին: Հինավուրց  հայոց  ժողովրդի  պատմության հաղթական էջերում իրենց հաստատուն տեղն ունեցան  մայիսյան  փառավոր  հերոսամարտերն ու հաղթանակները`  Մայիսի 8, Մայիսի 9, Մայիսի 28…  ՙՀայոց Արծիվներ՚ հայրենասիրական շարժման և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ, հինավուրց հայ ժողովրդի հաղթանակած քաղաքացինե՜ր, մայիսյան փառավոր հաղթանակների տոների` ինչպես եռատոնի` Հայրենական մեծ պատերազմի  հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի,  Շուշիի ազատագրման օրվա, այնպես էլ Երկրապահի օրվա  առթիվ: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն, յուրաքանչյուրիդ նորանոր ներդրումներն ու ձեռքբերումները պետականաշինության գործընթացներում, ինչպես նաև մաղթում եմ Ձեզ հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:

 

Հարգանքով`Կազմակերպության հիմնադիր նախագահ  Խաչիկ Ասրյան  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ