10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Զինվոր երկվորյակները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Գագիկ Ավագյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Հանցափորձը, սպանությունը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց) հատկանիշներով:

shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 2-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նշված երիտասարդները հանդիսանում են 21-ամյա Հովհաննես և Հակոբ Մանուկյանները, ովքեր երկվորյակ եղբայրներ են և հիվանդանոց են տեղափոխվել Աճառյան փողոցի 15 շենքի իրենց բնակարանից:
Հակոբը հիվանդանոց է տեղափոխվել բազմակի դանակահարված վերքեր ախտորոշմամբ, իսկ Հովհաննեսը՝ գոտկային շրջանի կտրած թափանցող վերք ախտորոշմամբ:

Գ. Շամշյանը հայտնում է, որ եղբայրները որպես ժամկետային զինծառայողներ ծառայելիս են եղել Իջևանի X զորամասում և կարճատև արձակուրդի են եղել՝ օրինական հիմունքներով:

Կատարված հանցագործությունը բացահայտելու համար ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական-քննչական համատեղ միջոցառումներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ