08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ պահանջես սոված մարդուց

Մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ըւնտրությունները արդեն իսկ քննարկումների ու քննադատությունների ալիք են ծավալել: 

Ինչով է պայմանավորում նախորդ ընտրություններում 13 մանդատի արժանացած` ՀԱԿ քաղաքական ուժի ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը այս ընտրություններում արդեն ՀԱԿ-ի նվազագույն շեմը չհաղթահարելու փաստը,  և կիսում է արդյոք նա Արմեն Մարտիրոսյանի տեսակետը, թե ժողովուրդը պատժեց ընդդիմությանը,  Henaran.am-ի հարցին ԱԺ ՀԱԿ պատգամավորը տվեց իր խոսքերով` լիարժեք պատասխան.

”Որ քաղաքացին հուսահատված է, դրանում ոչ մի խոսք, բայց որ իշխանությանը այդքան ձայն չէր տա, դրանում ավելի քան վստահ եմ: Այստեղ աշխատել է փողի գործոնը, ընդ որում, բավականին լուրջ գումարներ են բաժանվել: Երբ մարդը հոսանքի վարձը մուծելու փող չունի նա չի կարող ճիշտ կողմնորոշվել: Կեցությունն է որոշում գիտակցությունը: Ինչ գիտակցություն ենք պահանջում այսօր սոված հայ մարդուց , որ խնդիր ունի իր երեխային կերակրելու”:

ՀԱԿ պատգամավորի դիտարկմամբ` ժողովրդի կողմից իրական սեր չվայելող կուսակցությունները ամեն անգամ օգտվում են առիթից.” Էս դեպքում բարի ձյաձյաներ են գտնվում, որոնք մեկ օրում լուծում են 2 օրվա խնդիրներ”:

Լյուդմիլա Սարգսյանի հետ Henaran.am-ի զրույցի մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ