Պատասխանատվության կանչող չկա. Բաբկեն Պիպոյան /վիդեո/
«Forpostart production» ընկերությանը գործունեությունը «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նմանեցնում է մի իրավիճակի հետ, երբ չվերթի քիչ տոմսեր վաճառած ավիաընկերությունը հայտարարի, թռիչքը չի կայանալու:
Այս մասին նշեց Պիպոյանը այսօր՝ սեպտեմբերի 28-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով որոշ համերգների չկայանալու և տոմսերը վերադարձնելու խնդրին Պիպոյանը նշեց, որ կոնկրետ մշակված ընթացակարգեր չկան:
«Սա նույնն է, որ մենք ինքնաթիռի տոմս գնենք, որ գնանք որևէ երկիր, ընդ որում այնպիսի երկիր, որ մի քանի օրը մեկ են թռիչքներ լինում: Ու ստացվի այնպես, որ ավիափոխադրողը ասի այս ինքնաթիռով պետք է թռչի 30 մարդ և Դուք չեք կարող թռչել: Պատճառը նրանում է, որ չունենք մշակված ընթացակարգեր, չի վերահսկվում ոլորտը և տնտեսվարողը քաջ գիտակցում է, որ իրեն պատասխանատվության կանչող չկա »,-ընդգծեց Պիպոյանը:
Մանրամասները՝