Նորմալ է. Մելքումյանը՝ Վիգեն Սարգսյանի՝ Պաշտպանության նախարար նշանակվելու լուրերից (վիդեո)
«Յուրաքանչյուր վարչապետ իր թիմով է աշխատում, ինքն իր թիմով պիտի չէ՞ աշխատի, ում ճանաչում է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով արվող հայտարարություններին, թե նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպես և նախորդները, նոր նախարարներին ընտրում է իր մերձավորների շրջապատից :
«Դա եղել է կոմունիստների ժամանակ, այսինքն՝ երկու խողովակ կա: Առաջին, երբ կուսակցությունն ինքն է վերցնում կադրերին, երկրորդն անձնավորված է, այսինքն՝ ես ճանաչում եմ մարդուն, նրա հետ աշխատել եմ, նրա պրոֆեսիոնալիզմին ծանոթ եմ: Այս երկուսը եթե ճիշտ համադրվի, լավ կլինի»,-հավելեց նա: Սակայն, ըստ պատգամավորի, այնպես չէ, որ Հայաստանում նախարարներին բոլոր լիազորությունները տրված են՝ իրենց ոլորտում փոփոխություններ անելու համար, իհարկե, ոչ, այ էն վերևի քաղաքական որոշումից է բխում»:
Ինչ վերաբերում է լուրերին, թե ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշանակվելու է Պաշտպանության նախարար, ապա ԲՀԿ պատգամավորն ասաց, որ բարձր է գնահատում նրա որակները, վերջինս աշխատել է այդ ոլորտում. «Սա քաղաքական պաշտոն է, այսինքն՝ եթե մենք գնացել ենք նրան, որ բարձրաստիճան զինվորական չպիտի լինի, այլ պիտի լինի քաղաքական մակարդակի դեմք, նորմալ է»: