06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Չարաչք մարդու հետ հաց մի կեր

Մի փոփոխիր քո հայրերի դրած հավիտենական սահմանները:

Իր գործի մեջ փութկոտ եւ խելամիտ մարդուն պետք է կանգնեցնել թագավորների եւ ոչ թե ծույլ ու անպետք մարդկանց առջեւ:

Երբ հզորների հետ սեղան նստես ընթրիքի, ուտելուց առաջ լավ իմացիր, թե ինչ են դրել քո առաջ, եւ նոր միայն ձեռքդ մեկնիր: Իմացիր նաեւ, որ դու եւս պարտավոր ես նույնը պատրաստել: Եւ եթե ագահ էլ լինես, մի ցանկացիր նրա խորտիկները, քանի որ դրանք էլ կանցնեն կգնան սուտ կյանքի հետ:

Եթե ունեւոր չես, մի ձգտիր հասնել հարուստին, այլ քո իմաստությամբ հեռացիր նրանից: Հենց որ աչքդ տնկես մի բանի, իսկույն կչքանա. հարստությունն արծվի թեւեր է շինում իր համար եւ վերադառնում իր նախնիների տունը:

Չարաչք մարդու հետ հաց մի կեր եւ մի ցանկացիր նրա կերակուրը, քանզի նա ուտում եւ խմում է այնպես, ինչպես մեկը մազ կուլ տար: Նրան մի ընդունիր քո տունը եւ քո հացը մի կեր նրա հետ, քանի որ նա նողկանք կպատճառի քեզ եւ կապականի քո բարի խոսքերը:

Առակներ  22:28-29,  23:1-6

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ