05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եկեղեցու ու կազինոյի արանքում. Ժամանակ

ՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մայիսի 14-ին կատարելու է իր ընտանիքի միջոցներով կառուցած Ս. Հովհաննես եկեղեցու բացումը: Թերթի  տեղեկություններով՝ նույն օրն իսկ տեղի է ունենալու Երեւան-Սեւան մայրուղու՝ Բալահովիտ գյուղի հարեւանությամբ նոր կառուցված հսկայական “Փարավոն” հանգստյան, խաղատնային եւ զվարճանքների կենտրոնի բացումը, որը ներառում է նախկինում եղած “Շանգրի Լա” խաղատունը, “Կեմպինսկի” նորակառույց հյուրանոցային համալիրը։

Որոշ տեղեկություններով՝ եկեղեցու բացմանը Ծառուկյանը հրավիրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Դեռ հայտնի չէ` վերջինս կգա՞ Հայաստան, թե՞ ոչ։ Թերթին  հայտնի է դարձել, որ ԲՀԿ ղեկավարը հրավիրել է նաեւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին։ Վերջինս, սակայն, հրաժարվել է գալ: Բանն այն է, որ Յանուկովիչը նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը չի եկել: Հենց այդ պատճաոռվ էլ Ծառուկյանի եկեղեցու եւ կազինոների բացմանը գալու բացատրություն չի ունենա: Նույն վերաբերում է նաեւ Լուկաշենկոյին, եթե վերջինս ընդունի իր ընկերջ` ԾԱռուկյանի հրավերքը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ