21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Բրոկոլիի արմատներն ու տերևները շատ ավելի օգտակար են, քան ծաղիկները

Բոլորս տեղյակ ենք, որ կա այնպիսի առողջարար բանջարեղեն, ինչպիսին բրոկոլին է։ Այս բանջարեղենի առողջության համար ունեցած օգուտները բազմաթիվ են։

Մարդկանց մեծամասնությունն օգտագործում է միայն բրոկոլիի ծաղիկները, որը պարունակում է հակաօքսիդանտների, կալցիումի, մագնեզիումի, վիտամին A, C և E-ի մեծ քանակություն։

Իսկ ինչ վերաբերում է բրոկոլիի տերևներին և ցողունին, ապա նշենք, որ բրոկոլիի 30 գրամ տերևները, որը հնարավոր է նետում եք, պարունակում են մարդու օրգանիզմին օրական անհրաժեշտ վիտամին A-ի 90 %-ը, որն էլ շատ կարևոր է իմունային համակարգի և տեսողության համար։ 30 գրամ բրոկոլիի տերևները պարունակում են օրգանիզմի համար օրական պահանջվող 43% վիտամին C-ն։ Վիտամին C-ն օգնում է քաղցկեցի կանխարգելմանը։

Նույնը վերաբերում է նաև բրոկոլիի ցողունին, որը քաղցրահամ է և պարունակում է առավել շատ մանրաթելեր, քան ծաղիկները։

Այնպես որ, հաջորդ անգամ փորձեք բրոկոլին եփել ամբողջությամբ՝ տերևների և ցողունի հետ միասին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ