12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Երբեմն կշտամբանքներն անխուսափելի են

Այսօր ԱԺ-ում  ճեպազրույզի ընթացքում  ՀՅԴ խմբակցության նախագահ Արմեն Ռուստամյանն, անդրադառնալով վարչապետի՝ Արծվին Մինասյանին ուղղված    նկատողությանը, նշել էր. «Զերծ մնանք ընդհանրապես շոուների տրամաբանությանը համապատասխանող, ինչ-որ տպավորություն ստեղծող քայլերից, որոնք շատ կարճաժամկետ կյանք կարող են ունենալ»։

Խոսելով այս միջադեպի մասին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի  հետ զրույցում ասաց. «Դա, անշուշտ չի կարելի շոու համարել: Դա շոու անվանողը վարչապետին վիրավորած կլիներ:  Վարչապետը դիտողություն է  արել Արծվիկ Մինասյանին: Ես այնտեղ վեճ չտեսա: Ավելի շատ վարչապետն էր Արծվիկ Մինասյանին կշտամբում»:

Քաղաքագետն ընդգծեց՝  դրական արդյունքի  հասնելու համար երբեմն նմանատիպ երևույթները, կշտամբանքները անխուսափելի են լինում, ապա հույս հայտնեց, որ Կարեն Կատապետյանը կկարողանա մեր երկրի տնտեսության  զարգացման տեմպերն արագացնել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ