Գեներալ քավորը մեջքին ա …
Ներկայացնում ենք ՛՛Հենարանի՛՛ խմբագրության էլփոստով ստացված անստորագիր բաց նամակն ուղղված ՊՆ սեյրան Օհանյանին:
Օրերս իմ` արդեն զորացրված ծանոթներից մեկը պատմեց մի երևույթի մասին, որը ներկայումս տեղի է ունենում Երևանի կայազորի զորամասերից մեկում:
Զորամասի հրամանատարի տեղակալ, կոչումով փոխգնդապետ, Արտյոմ Եղոյանը ահաբեկում է զորամասը իր լկտի պահվածքով` անպարկեշտ արտահայտություններ անելով զորամասի սպայակազմի և ժամկետային զինծառայողների հասցեին: Նրա լկտիությունները ոչ ոք չի կարողանում սանձել, քանի որ նա հանդիսանում է բարձրաստիճան զինվորականի սանիկ, որը կոչումով գեներալ է: Ավելին, փոխգնդապետ Եղոյան Արտյոմը ամեն անգամ, բաց չթողնելով առիթը, հիշեցնում է դրա մասին և իր լկտի պահվածքը բացատրում է հետևյալ խոսքերով.
“Գեներալը մեջքիս կանգնած ա, ինչ կուզեմ կանեմ”: Նա նույնիսկ չի ենթարկվում իր վերադասին` զորամասի հրամանատարին: Ցավում եմ, որ նմանատիպ սպաները ջանք չեն խնայում, որպեսզի վարկաբեկեն հայ սպաների պատիվը:
Հուսով եմ, որ ՀՀ Պաշտպանության նախարարը և ՀՀ Ռազմական ոստիկանությունը կանեն ամեն ինչ` զորամասի հրամանատարի տեղակալի` սպային վարկաբեկող վարքը կանխելու և նրան պատժելու համար:
Հ.Գ. Անվտանգության նկատառումներից ելնելով` չեմ հրապարակում իմ և զորացրված ծանոթիս անունները: