09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԱԿԿ-ի խոսքերը կտրված են իրական կյանքից. քաղաքագետ

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը համոզված է, որ ՀԱԿ-ի համագումարում պարզ ասվեց, որ  հաջորդ նախագահական ընտրություններում ընդդիմությունն ունենալու է ավելի ուժեղ լիդեր, քան այս անգամ էր: Այս մասին քաղաքագետը խոսեց այսօր ասուլիսում: Նրա խոսքով` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած բուժուադեմոկրատական հեղափոխության գաղափարը շատ երկրներում դարձել է ժողովրդի գլխացավանքի պատճառ:

Սարգսյանը կարծում է, որ ՀԱԿԿ-ի համագումարում ասված խոսքերը կտրված են իրական կյանքից, որովհետև այժմյան Հայաստանի քաղաքական զարգացումները այն ուղիով չեն անցնում, որ գրված են գրքերում: Ինչ վերաբերում է կուսակցություն դառնալուն, ապա նա ընդգծեց, որ ՀԱԿ-ն ավելի շատ ստատուս պահելու խնդիր ուներ: ”Ավելի հետաքրքիր էր մի ուրիշ հանգամանք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հստակ հայտարարեց, որ մենք կուսակցություն ենք և մեզ համար քաղաքականությունը ընտրություններն են և սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ վերջին հինգ տարիների ընթացքում ՀԱԿ-ը փորձում էր իրեն ներկայացնել` որպես փրկիչ, հեղափոխական ուժեր, և դա բերեց նրան, որ կեղծ քաղաքական դիսկուրս ստեղծվեց, որտեղ կուսակցությունները ոչ մի բան չէին հասկանում”,-նշեց նա: Ասուլիսի մյուս բանախոսը` քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը, մի փոքր տարօրինակ է համարում ՀԱԿ-ի գործունեությունը: Նա հիշեց, որ նախորդ նախագահական ընտրություններին ՀԱԿ-ը որոշեց, որ կուսակցությունը բավական չէ, պետք է շարժում դառնալ, հիմա որոշեց, որ շարժումը բավական չէ, պետք է կուսակցություն դառնալ: Փաստորեն նրանք չկարաղացան ձերբազատվել իրենց սխալներից և հիմա են դա ցանկանում անել:

 Ինչ վերաբերում է նրան, որ հնարավոր է` ԲՀԿ-ը ֆինանավորում է ՀԱԿ-ին, ապա Մանվել Սարգսյանն ասաց, որ անկախ նրանից դա իրականություն է, թե ոչ, հասարակության շահերի համար դա ոչ մի նշանակություն չունի: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ