14 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը բաց թողեց իր հնարավորությունը

Քրիստոնեադեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ վերջին քաղաքական զարգացումներից հետո ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածի մի զգալի հատված հիասթափություն է ապրում:  

“Ընդդիմադիր զանգվածներին առաջ տանելու ձգտումը հեռանկար չէր կարող ունենալ, այն ի սկզբանե դատապարտված նախագիծ է: Սեղանի շուրջ նստելու բանակցելու համար Րաֆֆի Հովհաննիսյանը այդքան շատ ժամանակ էլ չուներ, քանի որ առջևում ավագանու ընտրություններն են: Րաֆֆի Հովհաննիսյանը բաց թողեց հնարավորությունը` դառնալու ընդդիմության դեմքը: Իսկ ապրիլի 9-ին նա զգում էր պատասխանատվություն և պատրաստ չէր և լավ է, որ պատրաստ չէր այդ արկածախնդրությանը”,-“Հենարան” ակումբում տեսակետ հայտնեց նախկին վարչապետ, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը:

Նրա դիտարկմամբ` ապրիլի 9-ին նաեւ ոստիկանության գրագետ գործողությունների շնորհիվ կանխվեց արյունահեղությունը: Պարոն Հարությունյանն ասաց, որ այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին նրա հացադուլի երրորդ օրը և խորհուրդ է տվել բանակցել նախագահի հետ, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը չի ընդունել խորհուրդը և երբեք էլ բանակցությունների հարցին լուրջ չի վերաբերվել.

”Եկեք նստենք զբոսայգու սեղանի վրա, դա՞ է լուրջ քաղաքականությունը: Հանրապետության նախագահի հետ մեկ կամ երկու անգամ հանդիպելը դա բանակցություն չէ: Կամ շփումները նամակագրական կապով, դա ընդամենը քաղաքական նոր մշակույթի ձևավորում է: Այդ շփումները չի կարելի համարել անկյունաքարային՞,-նկատում է Խոսրով Հարությունյանը:

“Ցանկացած պարագայում Րաֆֆի Հովհաննիսյանը կորցրել է ընդդիմությոն առաջնորդ դառնալու իր պատմական հնարավորությունը”,- սա Խոսրով Հարությունյանի համոզմունքն է:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ