16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Իշխանությանը քննադատելը բացարձակապես կապ չունի Սերժ Սարգսյանի երդմնակալությանը մասնակցելու հետ. Վարդան Օսկանյան

“ԲՀԿ-ը ազնիվ կուսակցություն է և փորձում է առաջնորդվել երկրի շահերից ելնելով”,- ԱԺ ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը` նշելով, որ ԲՀԿ-ը անկեղծ կխոսի ժողովրդի հետ և կփորձի ժողովրդի հետ միասնաբար կառավարել Երեւան քաղաքը, քանի որ հավատում է որ արդար ընտրություններ հնարավոր է անցկացնել: Կուսակցությունն, ըստ Օսկանյանի` այս գաղափարներով է թևափոխել քաղաքական այս հանգրվան:

Վարդան Օսկանյանը անհանգստացած է երկրում տիրող իրավիճակով, մասնավորապես արտագաղթով. ”Մեր հասարակության 40 տոկոսը պատրաստ է ճամպրուկը կապել և գնալ, ուրեմն իշխանությունները պետք է լուրջ վերաբերվեն այս խնդրին”:

Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային ԲՀԿ-ի մի մասի մասնակցելու, մյուս մասի չմասնակցելու մասին Օսկանյանն ասաց. ”Մասնակցությունը և մեր քննադատությունը բացարձակապես իրար հետ կապ չունի: Կարաս և քննադատես, և մասնակցես:

Այն ընդդիմությունը, որ չի կարողանում իշխանության հետ խոսել, չի կարող արդյունքի հասնել: Ես որոշել եմ չգնալ, Գուրգեն Արսենյանը գնացել է` դա իր որոշումն է”:

Գնահատելով ապրիլի 9-ի իրադարձությունները Վարդան Օսկանյանը  նշեց`այդ օրն առանձնապես բան չի եղել: “Ոչ ոք չի մահացել, համարյա վիրավորներ չկան: Նայելով վիդեոները զգում ես, որ ոստիկանությունը իրենց պաշտպանում է, և սա բացարձակ նման չէ մարտի մեկին”:

Օսկանյանը չի ցանկանում խոսել Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հարաբերությունների մասին: Նա հորդորում է հանգիստ սպասել հանգուցալուծմանը:

Իսկ այս պահին նախկին ԱԳ նախարարը հիմնականում կենտրոնացած է Երևանի ավագանու ընտրությունների վրա: Հիշեցնենք, նա ԲՀԿ-ի ցուցակի առաջին համարն է, թեեւ հստակ չէ` հաղթելու դեպքում ում թեկնածությունը Ծառուկյանը կառաջադրի քաղաքապետի պաշտոնում:

 

 

 

Բ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ