23 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ի դիմաց սպասում են նախագահին /վիդեո/լրացված/

Այս պահին ՀՀԿ ԳՄ շենքի մոտ հավաքվել են Ֆիրդուսի շուկայի 33-րդ թաղամասի բնակիչները: Քաղաքացիների բողոքն այն է, որ իրենց բնկարանները գերակա շահ են ճանաչվել ու քանդվել: 

3.5 տարի առաջ կնքված պայմանագրի համաձայն՝ բնակիչները պետք է բնակարաններ ստանային, սակայն անցել է հինգ տարի ու ոչ մի շենք չի կառուցվել, իսկ Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն էլ դրսում են մնացել:  ՛՛Նախագահ՛՛ վանկարկելով՝ նրանք սպասում են, որ իրենց որևէ մեկը կմոտենա և կասի՝ ինչպես է լուծվելու իրենց հարցը:

Բնակիչները պահանջում են վերադարձնել իրենց բնակարանները կամ իրենց խոստացված բնակարանները տալ: Henaran.am-ի հետ զրույցում բնակիչներն ասացին, որ նախորդ շաբաթ էլ էին այստեղ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու Տարոն Մարգարյանը խոստացան անդրադառնալ այս խնդրին:

Բնակիչները հայտնեցին, որ մեկ շաբաթվա ընթացքում իրենց առաջարկվել է տներ Գինու գործարանի շենքի տարածքում, սակայն այդ պայմաններն իրենց չեն գոհացնում:

20:32

Քիչ առաջ նրանց մոտեցավ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Կարապետյանը և ՛՛Սիթի սենթր՛՛ կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Ասրյանը: Նշենք, որ բնակիչների համար կառուցվող շենքը պետք է կառուցի հենց ՛՛Սիթի սենթրը՛՛, որը պարտքերի մեջ հայտնվելով՝ չի կարողանում ապահովել բնակարաններով : 

Որոշվեց բողոքավոր երեւանցիների հետ հանդիպել երկուշաբթի օրը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ