13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Գագիկ Խաչատրյանի անունը չգիտե՞ր. այդ մարդու հարստության մասին լեգենդներ են պտտվում

ՀՀ Ազգային Ժողովում այսօր շարունակվեց ՄԻՊ զեկույցի քննարկումից հետո ամփոփիչ ելույթների փուլը: գնահատելով ՄԻՊ տարեկան զեկույցը` ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ թերություններ ու բացթողումներ մատնանշեց:

Պատգամավորը մասնավորապես նշեց, որ Կարեն Անդրեասյանին հարց է տրվել, թե պետական պաշտոնի չարաշահման և դիրքի օգտագործման դեպք կարող է մատնանշել.

“Անուն, ասա ու մարդու իրավունքների պաշտպանը այդպես էլ անուն չտվեց: Ինչա Կարեն Անդրեասյանը Պետեկամուտների կոմիտեի նախարար Գագիկ Խաչատրյանի անունը չգիտե՞ր: Այս մարդու հարստության մասին լեգենդներ են պտտվում: Բացահայտ օգտագործում է պաշտոնը և այսօր երկրի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Սերժ Սարգսյանը ասում էր, որ բիզնեսը և իշխանությունը պետք է տարանջատենք, սակայն բիզնեսը շարունակում է սերտաճել իշխանության մեջ”:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում բացահայտ ընտարակաշառք են բաժանում և բազմաթիվ գրանցված դեպքեր կան. “Դահլիճում նստածներից շատերը ընտրակաշառքների շնորհիվ են այստեղ հասել: Տեսեք ժպտում եք, ուրեմն ճիշտ եմ ասում”:

Ելույթից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիտողություն արեց Փաշինյանին գործընկերներին վիրավորելու համար:

Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամ դիտեք Henaran.am-ի տեսանյութում, որը կներկայացնենք քիչ ուշ:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ