Փրկություն ամառվա տապից․ դեղձով կոկտեյլ

Բաղադրությունը՝
Կաթ-500 մլ
Սերուցք-500 մլ
Դեղձ-1 կգ
Ջուր-500 մլ
Շաքարավազ-300 գր
Սառույց-1 բաժակ
Պատրաստման եղանակը՝
- Դեղձը կեղևազրկել, հեռացնել կորիզները և եփել ջրով, որ փափկի։ Ապա քամել, տրորել, անց կացնել մաղով, ավելացնել շաքարավազը, դնել կրակին, որ շաքարավազը լավ հալվի։
- Ապա վերցնել կրակից, թողնել սառչի։ Կաթը եռացնել և թողնել սառչի, խառնել սերուցքի, մրգային խյուսի հետ, ավելացնել մանր կոտրատած ։ Թողնել մնա 10 րոպե, ապա լցնել բաժակների մեջ և մատուցել։