05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պատահաբար կարող ես Քաջ Նազարի նման հայտնվել վագրի մեջքին .. Ադիբեկյանը չի ուզում վիրավորել Րաֆֆուն

Երևանցիների 42%-ը համարում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական քայլերը անիմաստ և անարդյունք են, 40%-ը գտնում է, որ իմաստ ունի, բայց կլինի անարդունք, 13%-ը` իմաստ ունի և կբերի արդյունք,  5%-ը դժվարացել է պատասխանել:

“Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց վերջին ուսումնասիրությունները: 

“Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները անարդյունավետ են, քանի որ նա չի գնում ինստիտուցիոնալ ճանապարհով: Մեզ անհրաժեշտ է սերնդափոխություն նախագահի ինստիտուտը ամրացնելու համար: Կապ չունի, ով է այնտեղ ղեկավարում: Ինստիտուտի ձևավորմամբ մենք կկարողանանք արմատավորել հարգանքը այդ ամենի հանդեպ”,-ասաց սոցիոլոգը:

Նրա խոսքով, փողոցային դեմոկրատիայի ճանապարհը Հայաստանն արդեն ապրել է, և հիմա կոչեր անել անիմաստ է, քանի որ դա կլինի օրենքի տեսանկյունից ապօրինի:

“Ես չեմ ուզում վիրավորել Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն միգուցե մի գիրք գրի Րաֆֆու “Խենթից” մինչև խենթացած Րաֆֆին, որ կարողանա հասկանա, թե ոնց եղավ, որ “պատահաբար կարող ես Քաջ Նազարի նման հայտնվել վագրի մեջքի վրա որպես վիշապաքաղ, որը կարող է բոլոր հարցերը լուծել”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ