08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Եթե բոլորը միասին գնան զուգարան ու ջուրը քաշեն”. Հախվերդյանը հավանում է Տարոնին

Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը կարծում է, որ Երեւանի քաղաքապետ պիտի լինի մի մարդ, ով քաղաքային տնտեսությունից հասկանում է: ՛՛Ոչ թե լավ կամ վատ մարդ լինի: Կարող է չոր մարդ լինել, բայց քաղաքային տնտեսությունից հասկանա՛՛:

Հախվերդյանը սիրում ու հարգում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, նրան կարգին մարդ է համարում: Հախվերդյանը միշտ օրինակ է բերում Ավանում և Ձորում Երեւանի քաղաքապետի կատարած աշխատանքը:՛՛ Ձորեցիները միշտ շնորհակալ են նրանից՛՛:

՛՛Լավ էլ տղա է, բայց մարդ է պետք, որ քաղաքային տնտեսությունից հասկանա: Քաղաքի մեջ նենց են թրքել, որ սա մի քիչ ավելի ճաշակով քաղաք դարձնելու համար պիտի տիտանական աշխատանք կատարվի՛՛,-ընդգծեց:   

Նրա խոսքով՝ Երևանը դարձել է շատ անճաշակ գավառական քաղաք, իսկ Հյուսիսային պողոտան ընդհանրապես անհաջող գաղափար է: Հախվերդյանը կատակեց, թե Հյուսիսային պողոտայում կոմունիկացիան սխալ է արված. ՛՛Ինչ կլինի, եթե բոլորը միասին գնան զուգարան ու ջուրը քաշեն…՛՛ : 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ