03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բուռն կրքեր ԱԺ-ում. Շարմազանովը դարձյալ Զարուհուն կոռեկտության կոչ արեց /լրացված/

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր խորհրդարանում խոսեց սահմանադրական դատարանում իրականացված կեղծիքների եւ ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպի մասին:

Նա մասնավորապես մեղադրեց որոշ պագամավորների` կեղծիքին մասնակից լինելու մեջ.” Մենք դեռևս չենք հաղթահարել 2008 թվականի իրադարձությունների հետևանքները: Երեկվա իրադարձությունները և նաև այն թե ինչ կեղծիքներ իրականացրեց սահմանադրական դատարանը, որը ըստ էության լինելով դատական ատյան, որտեղ մարդը պետք է պաշտպանի իր իրավունքը` մերժելով այդ իրավունքի պաշտպանությունը հանցակից դարձավ այն բոլոր մարդկանց հետ, ովքեր կեղծում էին ընտրությունները:

Երեկվա կեղծիքի մասնակիցները Ձեզանից ոմանք էին, նաև դուք էիք գնացել զեղծարարության”,-դահլիճին դիմեց Զարուհի Փոստանջյանը: Ոչ կոռեկտության համար պատգամավորը նկատողություն ստացավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից: Փոխխոսնակն ասաց, որ օրակարգը որոշում է ինքը, ոչ թե Փոստանջյանը եւ ըստ էության` “իրենք փոխվել են դերերով` նիստը վարողը դարձել է Զարուհին”:

Ի պատասխան Զարուհի Փոստանջյանն ասաց. “Դուք լռեք եւ մի ընդհատեք ինձ”` շարունակելով ընթերցել իր հայտարարությունը: Պատգամավորները աղմուկ բարձրացրին` դժգոհության ռեպլիկներ նետելով Փոստանջյանին: Շարմազանովը վերջին անգամ հորդորեց դահլիճում գտնվողներին եւ մասնավորապես Զարուհի Փոստանջյանին պահպանել քաղաքավարության նորմերը:

Հայտարարությունն ավարտելուց հետո Զարուհի Փոոստանջյանը ցուցադրաբար լքեց դահլիճը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ