10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կեղծ պլաստիկ քարտերով թալանել է արտասահմանյան բանկերը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում է հայտնվել տեխնիկական միջոցների կիրառմամբ արտասահմանյան բանկերում տարբեր քաղաքացիների բանկային հաշվեհամարներից գումարներ հափշտակելու բազմադրվագ մի գործ։

Հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Լևոն Մատինյանին, ով, ըստ ԱԱԾ քննչական վարչության քննության տվյալների, 2011թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պատրաստել է խոշոր չափերով կեղծ վճարային փաստաթղթեր հանդիսացող, գույքային իրավունքի մասին վկայող, իր իսկ անվանական տվյալներով պլաստիկ քարտեր: Դրանց վրա՝ տեխնիկական միջոցների օգտագործմամբ, ձայնագրել է արտասահմանյան բանկերում տարբեր քաղաքացիների բանկային հաշվեհամարները սպասարկող բանկային քարտերի հաշվեհամարների վերաբերյալ գողացված տվյալներ և նույն ժամանակահատվածում շրջանառության մեջ դնելով դրանք, ՀՀ տարածքում գործող՝ “Կոնվերս բանկ” ՓԲ ընկերության, “Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ” ՓԲ ընկերության, “ՎՏԲ բանկ Հայաստան” ՓԲ ընկերության, “Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ” ՓԲ ընկերության, “Յունիբանկ” ՓԲ ընկերության և “Հայբիզնեսբանկ” ՓԲ ընկերության կողմից սպասարկվող պոս-տերմինալների միջոցով իրացրել է պլաստիկ քարտերը:

Արդյունքում մեղադրյալը, ըստ նախաքննության մարմինների տվյալների, օտարերկրյա բանկերի մի շարք հաճախորդների հաշվեհամարներից գողության եղանակով թվով 58 առանձին դրվագով հափշտակել է գումարներ, ապա նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել հանցավոր ճանապարհով ստացված այդ գումարներից մի մասի ծագման աղբյուրը և պատկանելիությունը, ինչպես իր, այնպես էլ կողմնակի անձանց համար վճարել է տարատեսակ ծառայությունների դիմաց, գնել զանազան ապրանքներ և ավիատոմսեր: Դրանով իսկ 49 առանձին դրվագով օրինականացրել է հափշտակված գումարները:

Փողերի լվացման բազմադրվագ այս գործն արդեն դատարանի վարույթում է։

Աղբյուրը` “Փաստինֆո”

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ