Ինչպես է տիկին Արմենուհին. ոտաբոբիկ վազում էր դեպի Րաֆֆին
Ապրիլի 9-ին իրադարձությունների կիզակտում հայտնված ”Ժառանգական” Արմեն Մարտիրոսյանը դեռևս տեղյակ չէ` ինչպես են իրենց զգում ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա կինը` տիկին Արմինեն: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում:
Նշենք, որ երեկ Henaran.am-ի թղթակիցը նկատել էր, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանության ու մարդկանց միջև ընդհարումների ժամանակ երբ Հովհաննիսյանն իրեն վատ էր զգացել, սայթաքել ու վայր էր ընկել, տիկին Արմինեն ոտաբոբիկ դեպի ամուսինն է վազել` ”Վայ, խեղճ կին, մի բան տվեք հագնի… ” մարդկանց բացականչությունների ներքո:
Արմեն Մարտիրոսյանի պատմելով` Րաֆֆու եւ նրա տիկնոջ նկատմամբ բռնություն է գործադրվել: ‘’Իմ աչքի առջև մի քանի անգամ գցեցին ներքև մեր հերոս ոստիկանները, երկու անգամ տիկին Արմենուհուն և Րաֆֆի Հովհաննիսյանին. մեր ոստիկանները Բաղրամյան 26-ը հերոսաբար պաշտպանում էին թուրքերից ’’,-ասաց մեր զրուցակիցը:
Հովհաննիսյանի առողջական վիճակի մասին փորձեցինք տեղեկանալ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի խոսնակ Լիլիթ Սարուխանյանից, ով ասաց, որ ընդհարումների ժամանակ նման դեպքեր եղել են, սակայն եթե արտառոց որևէ բան լիներ, ահազանգ էլ կլիներ: