22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչու են Արմեն Մարտիրոսյանին բերման ենթարկել

Ոստիկանության ծառայողների կողմից 2013 թ. ապրիլի 9-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հասարակական կարգի պահպանության պարտականություններ կատարելու ընթացքում նրանց օրինական պահանջներին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով ոստիկանության Արաբկիրի բաժին է բերվել ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Ոստիկանության Արաբկիրի բաժնում Արմեն Մարտիրոսյանին բացատրվել են նրա իրավունքներն ու պարտականությունները, որից հետո նրա հրավերով ոստիկանության Արաբկիրի բաժին է այցելել  փաստաբան:

Ոստիկանության Արաբկիրի բաժնում Արմեն Մարտիրոսյանը ենթարկվել է պատշաճ բուժզննման, որի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել նրան ենթարկել ռենտգեն հետազոտության, ինչի համար նա տեղափոխվել է հիվանդանոց:     

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմեն Մարտիրոսյանը վաղը՝ ապրիլի 10-ին, հրավիրվել է ոստիկանության Արաբկիրի բաժին՝ ապրիլի 9-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հասարակական կարգի պահպանության պարտականություններ իրականացնող իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ գործադրված բռնության կապակցությամբ նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու նպատակով:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ