Ինչու են ոստիկանություն տարել ակտիվիստներին
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը Henaran.am-ի զրույցում հաստատեց նախախորհրդանի տարածած հայտարարությունը: ”Քանի որ տեղում հնարավոր չի եղել վարչական արձանագրություն կազմել, նրանք բերվել են ոստիկանության Էրեբունու բաժին, նրանց նկատմամբ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182 հոդվածի կարգով վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել”,-նշեց Մալխասյանը:
Վերջինս նշեց, որ հնարավոր է, ակտիվիսներն արդեն գնացել են:
Նշենք, որ նախախորհրդարանը հայտարարություն է տարածել, որ այսօր` ապրիլի 9-ին, ժամը 14-ի սահմաններում Ազատության հրապարակի մերձակայքից Ոստիկանությունը ապօրինի կերպով ձերբակալել և Ոստիկանության Էրեբունու բաժին է տարել Նախախորհրդարանի անդամներ Եղիա Ներսիսյանին և Վարդգես Պետրոսյանին: Նրանք, իրացնելով ազատ տեղաշարժի իրենց Սահմանադրական իրավունքը, փորձել են Մաշտոցի պողոտայից քայլել դեպի Բաղրամյան պողոտա: