08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հաղթած նախագահը Մոսկվայում լուրջ խնդիրներ է առաջ քաշել. Արա Աբրահամյան /վիդեո/

“Ռուսաստանի հայերի միության” նախագահ Արա Աբրահամյանը  ապրիլի 9-ին մասնակցելու է ՀՀ հաղթած նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը: Նա շատ հպարտ է, որ ընտրությունները անցել են խաղաղ եւ որ երկրորդ “սրոկն” է ղեկավարելու Սերժ Սարգսյանը:

Իհարկե, տարբեր ոլորտներում կան խնդիրներ, եւ Արա Աբրահամյանի խոսքով՝ միայն միասնությամբ կարող ենք դրանք լուծել:  Նաեւ կայունություն եւ միաբանություն է պետք:

 “ Ես չեմ ասում, որ պետք է ընդդիմություն չլինի, որովհետեւ առանց դրա արդեն մի քիչ ուրիշ է լինում: Բայց մենք պետք է ոչ թե երկրում եղած կառույցները թուլացնենք, ոչ թե երկրի իշխանություններին արժեզրկենք, այլ որպեսզի մեկը փոփոխություն կատարի, նոր գործեր կատարի, նոր թարմ ուժեր ու միջոցներ են պետք”,- ասաց Արա Աբրահամյանը:

Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ հաղթել է ընտրություններում՝ Աբրահամյանը նկատեց՝ “ամեն մեկը ինչ ասես կարող է համարել”:

“Ես իրավաբան չեմ, բայց հետեւեցի դատավարություններին եւ արդեն իրավաբաններն են ասել: Կա օրենք այս երկրում, հիմա ես էլ ասեմ, այս բանի հետ համաձայն չեմ: Մենք պետք է մի քիչ երկիրը հարգենք, սիրենք, պետականությունը հարգենք, սիրենք, բոլորը պետք է գործեն երկրի շահից ելնելով:

Մենք մեկ-մեկ մոռանում ենք, որ երկրի շահը կայունության մեջ է, միաբանության մեջ է: Եթե երկիրը թուլացնում ենք ու արդարություն ենք պահանջում, դա չի նշանակում հայրենասեր ենք”, – լրագրողների հետ զրույցում ասաց Արա Աբրահամյանը:

Վերջինս կարեւորեց նաեւ Հայաստանում նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա՝ նախագահ Պուտինի հետ հանդիպմանը: Նրա խոսքով, կարեւոր է, որ հաղթած նախագահն է գնում հանդիպման, այն նախագահը, որը ունի կայուն դաշտ ու կայուն ժողովուրդ:

“Ինքը մեծ խնդիրներ առաջ քաշեց՝ գազի խնդիր, տարածաշրջանի անվտանգության խնդիր, երկրի զարգացման խնդիր: Մեծ պայմանավորվածություններ կան: Ասել, որ վաղը ամեն ինչ կփոխվի, հնարավոր չի: Րաֆֆին իր տեղն ունի, մասնակցել է ու հաղթել է այնքանով, ինչքանով որ հաղթել է: Եթե համաձայն չի, պետք է գնա դատարան՝ իրավաբանական դաշտում խնդիրը լուծի”,- ասաց Աբրահամյանը:

Զրույցի հետաքրքիր մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ