25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ալիեւը պայմանավորվելու չի գալիս

Ինչպես հայտնել ենք, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին-առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, ինչին կհետեւի նախագահների եռակողմ հանդիպում։

Անդրադառնալով այս հանդիպմանը՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Henaran.am-ի հետ զրույցում մասնավորապես ասաց․

«Անկեղծ ասած՝ այդ հանդիպումից լուրջ  ակնկալիքներ  չունեմ՝ կապված բանակցային գործընթացի հետ։ Դիվանագետներն արդեն շեշտում են՝ հանդիպման ընթացքում ավելի շատ տեխնիկական հարցեր կքննարկվեն։ Հիմնականում  2 հարց է քննարկվելու՝ սահմանում  հետաքննության  մեխանիզմների ներդրում և Անջեյ Կարսպրշիկի գրասենյակի գործառույթների հնարավոր  ընդլայնում»։

Այս հանդիպումը, քաղաքագետի համոզմամբ` չի ազդարարի բանակցությունների մեկնարկի մասին։

«Անկեղծ ասած՝ այս հանդիպումից բանակցությունների սկիզբ չեմ տեսնում, բայց որ նախագծեր կլինեն, դա չեմ բացառում։ Ադրբեջանը  պայմանավորվելու չի գալիս։ Այդ երկիրը սովոր է ոչ կառուցողական քայլեր ու շանտաժներ անել։ Բայց վստահ եմ՝ Ադրբեջանը դրանով արդյունքի չի հասնի», – նշեց քաղաքագետը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ