20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Աստված օրհնի քեզ… Տարոն Մարգարյանը ոչ մեկին չի ուզում վիրավորել /ֆոտո, վիդեո/

Այսօր ՀՀԿ-ն մեկնարկեց Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը Մալաթիա Սեբաստիա թաղամասում: Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին բնակիչները դիմավորեցին ջերմագին բարևներով և խոսքերով:

՛՛Աստված օրհնի քեզ՛՛,-ասացին: Ելույթ ունենալով Մարգարյանն ու ավագանու ցուցակի անդամներ Լևոն Իգիթյանն ու Նաիրա Նահապետյանը հայտարարեցին, որ վերջին չորս տարիների ընթացքում մեծ աշխատանքներ են կատարվել քաաքում, բայց դրանք բավական չեն, կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ քաղաքապետարանն աշխատում է: 

՛՛Այս հինգ տարիների ընթացքում կատարվել են մի շարք աշխատանքներ՝ վերելակների վերանորոգում, ճանապարհների ասֆալտապատում, մուտքերի, բակերի բարեկարգում և խաղահրապարակների կառուցում, բայց այս ամենը դեռ բավական չէ, պետք է այնպես անենք, որ ավելի լավ Երևան ունենանք՛՛,-նշեց քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը: Լևոն Իգիթյանը նկատեց, որ Տարոն Մարգարյանը լավ է աշխատում, որ ՛՛աշխատանքի համար խելքը իրենը չի՛՛,-ասաց:

Ելույթից հետո քաղաքապետին մոտեցան Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները՝ իրենց անհանգստացնող հարցերն ուղղելով նրան: Լրագրողների հետ զրույցում քաղաքապետն ասաց, որ ուրախալին այն է, որ երևանցիներն իրեն դիմում են ոչ միայն իրենց անձնական խնդիրներով, այլ ընդհանուր հարցերով: Մարգարյանը նշեց, որ շատ գոհ է քարոզարշավի առաջին օրից և վստահ է, որ միայն բնակիչների հետ շփվելով՝  կարելի է նրանց խնդիրներին ծանոթանալ, ապա լուծվում տալ: 

Մարգարյանն ասաց, որ վերելակների, շքամուտքերի, տրանսպորտի խնդիրները Երևանի ընդհանուր խնդիրների մեջ են մտնում, և քաղաքի առաջնային ծրագրերում հենց այդ խնդիրներն են ներառված:

՛՛Մեր առջև խնդիր է դրված՝ բնակֆոնդի պահպանումը, տրանսպորտի հարցը, որ ավելի հարմարավետ տրանսպորտ ունենանք Երևան քաղաքում, որ հասանելի լինի մեր բնակիչների համար: Չմոռանանք, որ երեք-չորս տարի առաջ Երևան քաղաքում մենք ունեինք ընդամենը 250 ավտոբուս, իսկ այսօր ունենք արդեն 650 ավտոբուս: Սա, ի՞նչ է, առջաընթաց չի՞ ՛՛,-հարցրեց Մարգարյանը:

Հարցին, թե ինչ ժառանգություն են թողել իրեն Երևանի նախորդ քաղաքապետերը, պատասխանեց, որ նախկին երկու քաղաքապետերը՝ Կարեն Կարապետյանն ու Գագիկ Բեգլարյանն իր թիմակիցներն են, և իրենք միասին են այս ընտրություններին մասնակցում. ՛՛Չորս տարի առաջ էլ միասին են քաղաքացիների վստահությունն ու քվեն ստացել: Փուլ առ փուլ ամեն քաղաքապետ իր ժամանակաշրջանում փորձել է այս չորս տարիների ընթացքում դրական աշխատանք կատարել Երևանի ու երևանցու համար՛՛: 

Մեկնաբանելով ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե պետք էր ավելի լավ աշխատել՝ Մարգարյանն ասաց. ՛՛Ես կուզենայի ոչ մեկին չվիրավորել, մենք ոչ թե քաղաքական խնդիր ենք լուծում, այլ կառավարիչ ենք ընտրում քաղաքի համար, ով կկարողանա երևնացու դարդ ու ցավով ապրել, երևանցու պահանջն ավելի իրական դարձնել՛՛:  

Հարցին՝ արդյոք իր գլխավոր մրցակիցը ՕԵԿ-ն է՝ ի դեմս Արմեն Երիցյանի, ինչպես նշել էին ՕԵԿ-ում, Մարգարյանը պատասխանեց. ՛՛Ես հարգում եմ բոլոր մրցակիցներին, սա ընդամենը մրցակցություն է, ու ընդամենը մայիսի 5-ից հետո ամեն ինչ պարզ կլինի՛՛:

Տեսանյութը՝ քիչ անց

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ