02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Զարուհի Փոստանջյանը հարցնում է Վլ. Գասպարյանին

Սույն թվականի ապրիլի 7-ին Երևանում մի խումբ երիտասարդների կողմից  ապրիլի 9-ին՝ ժամը 11:00-ին, Ազատության հրապարակում հանուն Նոր Հայաստանի  երդմնակալության իրազեկման թռուցիկների տարածումը խոչընդոտվել է երկու անհայտ անձանց կողմից, որոնք մոխրագույն «Լադա» մակնիշի 20 UU 093 պետհամարանիշի ավտոմեքենայով հետևել են նրանց և պատռել նրանց կողմից փակցված գրեթե բոլոր իրազեկման նյութերը:

 

Նույն օրը՝ ժամը մոտ 23:00-ին, օրինախախտների ծավալած գործունեության մասին հաղորդում տալու նպատակով, երիտասարդները գնացել են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության բաժանմունք և ոստիկանության բաժանմունքում հայտնաբերել են նույն «Լադա» մակնիշի 20 UU 093 պետհամարանիշի ավտոմեքենայի և նրա  մեջ գտնվող երկու անհայտ անձանց, ովքեր, նկատելով իրենց արդեն ծանոթ երիտասարդնրին, դիմել են փախուստի:

 

Խնդրում եմ հայտնել.

 

Ու՞մ է պատկանում  ՛՛Լադա՛՛ մակնիշի 20 UU 093 պետհամարանիշի ավտոմեքենան և ո՞վքեր են ոստիկանական համազգեստ կրող այդ երկու անհայտ անձինք:

 

Ինչու՞ ոստիկանության աշխատակիցները մեր ակտիվիստների՝ այդ մեքենան կանգնեցնելու հորդորներին ի պատասխան ոչինչ չձեռնարկեցին:

 

Ինչպե՞ս եղավ, որ առանց հետևի պետհամարանիշի մեքենան առնվազն մի քանի ժամ անխոչընդոտ երթևեկում էր Երևանի փողոցներով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ