28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մեղրով և ձվով դիետա

Ձվի դեղնուցն ու մեղրը ի հետ հսկայական քանակությամբ վիտամիններ եւ հանքանյութեր են  պարունակում։

Լրացուցիչ օգուտ կբերի կես կիտրոնը, որը պետք է ամեն օր ուտել ցանկացած վիճակում,    (կարելի է հավելել դեղնուցամեղրային խառնուրդին): Դիետիկ սահմանափակ սննդի պայմաններում սննդի վիտամիններով հագեցածությունը հսկայական նշանակություն ունի: Մնացած առումներով տվյալ սննդակարգը ոչնչով չի տարբերվում մնացած շատ ցածր կալորիական սննդակարգերից: Նման սննդի պարագայում դուք կկարողանաք մեկ շաբաթում   2-4 կգ-ով նիհարել:

Օր 1

Նախաճաշ. ձվի 2 դեղնուց եւ մեկ թեյի գդալ մեղր` միասին հարած, մեկ գավաթ թեյ կամ սուրճ կիտրոնով:

Ճաշ. 90 գ պանիր, թեյ կամ սուրճ մեկ թեյի գդալ մեղրով:

Ընթրիք. Մեկ գավաթ արգանակ, մի կտոր սեւ հաց, խնձոր, տանձ կամ նարինջ:

Գիշերը. Կիտրոնով թեյ:

Օր 2

Նախաճաշ. Ձվի խառնուրդ մեղրով, սուրճ կամ թեյ կիտրոնով:

Ճաշ. Մեղրով ձու, 100 գ կաթնաշոռ, կիտրոնով թեյ կամ սուրճ:

Ընթրիք. Առանց յուղի պատրաստված 150 գ ձուկ կամ թռչնամիս, թարմ բանջարեղենից աղցան, կիտրոնով թեյ:

Օր 3

Նախաճաշ. Մեղրով ձու, խնձոր, կիտրոնով թեյ:

Ճաշ. 50 գ պանիր, մի կտոր աշորայի հաց, 200 գ աղցան, որի վրա կիտրոնի հյութ են քամել:

Ընթրիք. 300 գ խաշած, օսլա չպարունակող բանջարեղեն, ձու, թեյ մի թեյի գդալ մեղրի հետ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ