18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանի ապագա դիվանագետների հետ

Հոկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների պատվիրակությանը` դպրոցի ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ջերմորեն ողջունելով Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի պատվիրակության անդամներին եւ բարեմաղթանքի խոսքեր հղելով, ծանոթացրել է ԼՂՀ ԱԳՆ կառուցվածքին եւ գործառույթներին, նախարարության առջեւ դրված խնդիրներին, ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին:

Պատասխան խոսքով հանդես է եկել Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ռեկտոր Վահե Գաբրիելյանը: Երախտագիտություն հայտնելով ԼՂՀ արտաքին գործերի նախարարությանը ջերմ ընդունելության համար` նա նշել է, որ դպրոցի սաների ամենամյա այցերն Արցախ, որոնք արդեն ձեռք են բերել ավանդական բնույթ, անչափ օգտակար են հանրապետության քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին անմիջականորեն ծանոթանալու եւ լիարժեք կարծիք կազմելու առումով:

Հանդիպման վերջում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը պատասխանել է մասնակիցների բազմաթիվ հարցերին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ