05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն իր նման՝ կիսատ-պռատ կմասնակցի

 Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հոհաննիսյանը կարծում է, որ ՛՛Ժառանգության՛՛ ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնական սխալն այն է, որ նա պետք է ավելի վճռական գործեր:

Իսկ հիմա Հովհաննիսյանը  ստիպված է հաշվի նստել իշխանության հետ:  ՛՛Որովհետև իշխանությունն ունի ռեսուրս՝ այլընտրանքային ուժի տեսքով՝ ԲՀԿ, և եթե Րաֆֆին հրաժարվի բանակցություններից ՀՀԿ-ի հետ, ապա ԲՀԿ-ին հնարավորություն կընձեռվի իր կողմը գրավել ընտրազանգվածին լայնամասշտաբ բարեգործություններով՛՛,-այսօր ասուլիսում ասաց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Վերջինս նշեց, որ ճիշտ կլիներ, եթե ՛՛Ժառանգությունն՛՛ ընդհանրապես չմասնակցեր Երևանի ավագանու ընտրություններին և թողներ, որ այն կուսակցությունները, որոնք չեն մասնակցել նախագահական ընտրություններին, փորձեն մեղքերի թողություն անել: ՛՛Կլիներ լուրջ քայլ երևանցիներին ընդառաջ, եթե չմասնակցեր Րաֆֆի Հովհաննիսյանը: ՛՛Ժառանգությունը՛՛ պետք է հայտարարի, որ չի գնում, չարեց, չի փրկվի՛՛:

Ինչ վերաբերում է ապրիլի իննին կայանալիք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, ապա քաղաքագետն ասաց. ՛՛Նախագահը երդում է տալու Գեղամյանի, Վիկտոր Դալլքայանի, Արթուր Բաղդասարյանի առջև, ովքեր նրան մեղադրել են, իսկ Րաֆֆին երդում է տալու ժողովրդի առաջ, երդում է տալու, որ հավատարիմ է մնալու իր ընտրողների ձայներին: Եթե հաջողվեց կրիտիկական մասսա հավաքել հրապարակում, ապա դա արդյունքներ կտա, և իշխանությունը ստիպված կլինի հաշվի նստել՛՛:

Հմայակ Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ պետք չէ կարծել, թե ԲՀԿ-ը չի մասնակցելու նախագահի երդմնակալության արարողությանը: ՛՛Քանի որ իրանց մոտ ամեն ինչ կիսատ-պռատ ա, կիսատ պռատ էլ կմասնակցեն՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ