08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախկին պատգամավորը ծայրահեղ ծանր է. ում են կասկածում

Ապրիլի 5-ին,  կեսգիշերն անց վթարի ենթարկված Ազգային ժողովի նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի վիճակը դեռեւս ծայրահեղ ծանր է: Նա “Արմենիա” բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Ինչպես Henaran.am-ին փոխանցեցին նրա մտերիմները, Զոհաբյանը դեռ գիտակցության չի եկել, վնասվել են նրա թոքերը, ունի կոտրվածքներ:

Վթարը տեղի է ունեցել Հրաչյա Քոչարի փողոցում:

Զոհրաբյանի “Օպել Վեկտրա” մակնիշի 34VU251 պետհամարանիշի ավտոմեքենան վարում էր նրա վարորդը: “Չերրի” մակնիշի 09UL425 պետհամարանիշի ավտոմեքենա մեծ արագությամբ թափով հարվածել է աջ մասին, որտեղ Զոհրաբյանն էր նստել: “Քոչարը լայն  փողոց է, եւ այդ ժամին խցանում չկար, երթեւեկությունը հանգիստ էր: Հնարավոր չէր պատահական բախվեին իրար”,-պատմեցին մտերիմները: Մյուս մեքենայի վարորդը նույնպես հիվանդանոցում է, եւ վիրահատվել է:

Հիշեցնենք, որ Զոհրաբ Զոհրաբյանը վերջերս ԲՀԿ անդամ էր դարձել, եւ  լրատվական կայք էր բացել: Վերջին օրերին, նրա ղեկավարած կայքում կոշտ հրապարակումներ են եղել Արաբկիրի թաղապետ  Հրայր Անտոնյանի մասին: Դիտարկմանը, որեւէ մեկի առնչությամբ կասկածներ կա՞ն: “Իրավապահների գործն է”,-ասացին նրանք:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ