08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երեւանցիները տեղեկացված են այսքանով

Երևանցի ընտրողների 82.1 %-ը տեղյակ է, որ ՀՀԿ-ը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: ԲՀԿ-ի մասնակցության մասին տեղյակ է 58.4%-ը, ՛՛Ժառանգության՛՛ մասին՝ 41.2%-ը, ՕԵԿ-ի՝ 20.7%-ը, ՀՅԴ-ին՝ 19.3%-ը: ՀԱԿ-ի մասնակցության մասին գիտի 12.1%-ը: Այս տվյալներն այսօր լրագրողներին ներկայացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա վստահ է, որ ՛՛Առաքելությունը՛՛ մեկ տոկոսի շեմը չի անցնի, այդ պատճառով էլ նրանց չեն ընդգրկել հարցումներում: ՛՛Դա կոչվում է  մոխրագույն ձիուկ, որը մրցաշարի մեջ չի երևում, դրա համար չենք դիտարկում, թուղթ ու ռեսուրս չենք ծախսում դրանց վրա՛՛,-նշեց նա: 

Ինչ վերաբերում է ցուցակները գլխավորողներին, ապա Ադիբեկյանն ասաց, որ 73.6%-ը տեղյակ է, որ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորում է ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 29.9%-ը գիտի, որ ԲՀԿ-ի ցուցակի առաջին համարը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանն է, ՛՛Ժառանգության՛՛ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մասին գիտի 13.2%-ը, ԱԻՆ Արմեն Երիցյանի մասին՝ 7.5%-ը: ՀՅԴ-ի ցուցակը գլխավորում է պատգամավոր Արմեն Ռուստամյանը և այդ մասին տեղեկացված է 7.4%-ը, իսկ ՀԱԿ-ի առաջին համարի մասին գիտի ընդամենը 4.7%-ը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ