05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Իսկ դուք ճանաչո՞ւմ եք Մհեր Սեդրակյանին … “

“Բոլորն էլ իրավունք ունեն զբաղվելու քաղաքականությամբ: Ո՞վ է ասել, որ քաղաքական դաշտում գտնվող մարդկանց երեխաները դրա իրավունքը չունեն: Մհեր Սեդրակյանի որդին էլ իրավունք ունի լինել ավագնու ցուցակում:

Իսկ դուք ճանաչո՞ւմ եք Մհեր Սեդրակյանին”,-լրագրողների հետ հանդիման ժամանակ հարցին հարցով ատասխանեց ՀՀԿ ատգամավոր Կարինե Աճեմյանը` պատասխանելով հարցին` ինչու է պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին ընգրկվել Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակում:

Կարինե Աճեմյանի կարծիքով` Երեւանի քաղաքապետի միակ արժանավոր թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է.

“Տարոն Մարգարյանը շատ բան է արել քաղաքի համար: Հարկավոր է հնարավորություն տալ մարդուն շարունակելու իր գործը; Դեռ պիտի կանաչապատվի քաղաքը, ծայրամասերի լուսավորության աշխատանքներն են շարունակվելու”:

ԲՀԿ-ի կարգախոսի մասին` “Վերցնենք Երևանը”,   Կարինե  Աճեմյանը մեկ պատասխան ունի.  “Երևանը մեզանից վերցնելը այդքան էլ հեշտ չի, իրենք կարգախոսներ են գրում,   մենք գործով ենք ապացուցում”:

“Հանրապետականը ընտրակաշառք չի բաժանի,- ասաց ՀՀԿ ատգամավորը: Հակառակը աշխատանքներ են տարվելու` ընտրակաշառքը կանխելու և բաժանողներին պատժելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ