07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ապրիլի 1-ին` Հաբ-Նիսանի

Աշխարհի տարբեր հատվածներում բնակվող ասորիները իրենց Նոր տարին կամ Հաբ-Նիսանին տոնում են ապրիլի 1-ին: Հայաստանում ասորիների “Խայադտա” կազմակերպության նախագահ Իրինա Գասպարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ օրը ասորիները նշում են արդեն 6762 տարի.

” Այսօրը նոր տարի ազդարարելուց բացի խորհրդանշում է մեռած եղանակի ավարտ և կյանքի ու զարթոնքի սկիզբ”: 

Իրինա Գասպարյանը նշեց, որ չնայած Հայաստանում պաշտոնական տվյալներով շուրջ յոթ հազար ասորի կա, սակայն տոնը հիմնականում նշվում է ընտանեկան միջավայրում` տոնական ճոխ սեղանների շուրջ, որում գերակշռում է կանաչեղենը: Տիկին Գասպարյանը մատնաշեց, որ հատկապես Իրանում ապրող ասորիներն են պահպանում տոնի խորհուրդը.

” Ավանդույթի համաձայն Հաբ-Նիսանին պետք է նշել տնից դուրս` բնության գրկում”:
Կենդանի երաժշտության հնչյունների ներքո այդ օրը ասորիները կատարում են ազգային երգեր ու պարեր: Ասորական նոր տարին տևում է 12 օր:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ